Համայնքի մասին

Անի թագավորության  անկումը և  թուրք-սելջուքների  արշավանքները XI դարում, ինչպես նաև   մոնղոլների ներխուժումը XIII դարում հանգեցրել էին    հայերի առաջին հզոր արտագաղթին պատմական Հայաստանից: Անշուշտ, հայերի արտագաղթը նկատվում էր նաև  առաջներում, բայց ոչ նման զանվածային ընդգրկվածությամբ:

Հայ իշխանների մի մասը` դիմադրելով թշնամիներին, կարողացան պահպանել իրենց անկախությունն և ստեղծեցին Կիլիկիայի լեռներում նոր պետություն, որն անվանեցին Նոր Հայաստան և այն պահպանվեց մոտ երեք հարյուրամյակ: 

Հայաստանի բռնագրաված այլ տարածքներից մոտ 200 հազար հայ հաղթականներ ուղևորվեցին դեպի Ղրիմի թերակղզի և Մոլդավիա: XIII և XIV դարերի ընթացքում , երբ թաթարները  զավթեցին Ղրիմը, թերակղզում բնակվող հայերի մի մասը /մոտ 50 հազար հայ/  ուղղվեց դեպի Լեհաստան` խարսխվելով հիմնականում Լեմբերգ գավառում /Լվով և Լեոպոլդ/. Ուստի, հայերի առաջին զանգվածային  գաղթը  դեպի Լեհաստան տեղի ունեցավ  մինչ Կիլիկիայի թագավորության անկումը /1375թ./: Առավել աշխուժացավ հայերի հոսքը դեպի  Լեհաստանի տարածքները XIV դարի սկիզին, երբ Գալիցիայի իշխան Դավիթը հատուկ հրավիրեց հայ գաղթականներին հաստատվելու իր իշխանությունում: Հետագայում, պարբերաբար վերսկսվում էր հայերի արտագաղթն Արևմտյան Հայաստանից դեպի հյուրընկալ սարմաթների /լեհերի պատմական անվանումը/ երկիրը, և պետք է նշել, որ հեռվից ներգաղթած հյուրերն ի զորու եղան ապացուցելու նրանց հզոր ներուժը` դառնալով լեհական պետության համար առավել օգտակար և ցանկալի հասարակական տարրը: Դրանով իսկ` սկսած XIV դարից, հայ համանքը  ստանձնեց իր կարևոր և պատմական դերը Լեհաստանում:

Հայերի շարունակական ներգաղթը Լեհաստան աստիճանաբար հասցրել էր  ազգային գաղթավայրի թիվը մոտ 50 հազարի: Լեհ թագավորները սիրալիր վերաբերմունք էին ցուցաբերում հայ նորաբնակների հանդեպ` շնորհելով  նրանց  կրոնական և քաղաքական արտոնություններ: Կազիմիր III /1333-1370/ 1344 թվականին շնորհել էր    Կամենեց-Պոդոլսկի և 1356 թվականին` Լվովի հայ բնակչությանն ազգային խորհուրդ հիմնելու իրավունքը, անվանելով խորհրդի անդամներին ,,Վոյթ,, /ավագ, ղեկավար/: 12 դատավորից կազմված սույն խորհուրդը հայերի հետ կապված գործերը վարում էր լիակատար անկախության պայմաններում: Բոլոր փաստաթղթերի և պաշտոնական որոշումների գրագրությունը կատարվում էր հայերեն լեզվով և ազգաին օրենքների համաձայն:

1183թ.Լվովի հայերը  կառուցեցին փայտե եկեղեցի, իսկ 1363թ.հին  շինությունը փոխարինվեց վեհասքանչ քարե տաճարով,որը դարձավ Հայ եկեղեցու Լեհաստանի և Մոլդավիայի թեմի հոգևոր առաջնորդների նստավայրը:1516թ. Սիգիզմունդ I թագավորը թույլ տվեց Լվովի հարուստ և ազնվական կենտրոնում կառուցել Հայ դատարանն` անվանելով այն ,,Ռատուշա,,:

Հայ գաղթավայրի բարեկյաց կյանքն ընդհատվեց 1626 թվականին: Նույն թվականին Լվով ժամանեց  Հռռմի կաթոլիկական եկեղեցու հետ Հայ առաքեկալական եկեղեցին միավորելու կողմնակից` Էչմիածնի կաթողիկոսի օգնական Մելհիսեդեկը,   որն իր հետևորդ` քահանա Միկոլայ Տորոսովիչին եպիսկոպոս  ձեռնադրեց ` դարձնելով նորելուկ եպիսկոպոսին թեմի առաջնորդ: Հետագայում հայ համայնքում տեղի ունեցավ պառակտում,  ընդ որում գաղթավայրի մեծամասնությունը դեմ էր Տորոսովիչի և իր սակավաթիվ կողմանկիցների գաղափարներին: Այնուամենայնիվ,  Լեհաստանի թեմը ի վերջո  դաշինք կնքեց Վատիկանի հետ` ընդունելով կաթոլիկական եկեղեցու դավանանքը, սակայն պահպանելով սեփական հիերարխիան և կիրառելով հայկական ծիսակատարությունը:

 Հայերը հիմնականում բնակվում էին քաղաքներում` ստանձնելով նրանցում   առաջին լեհ բուրժուաների կարգավիճակը: Լեհական պետության կենտրոններից մեկը` Լվովը, որը հետագայում դարձավ բազմաթիվ պատմական  խռովությունների բեմահարթակ, իր ճոխությամբ զգալիորեն պարտավոր է հայ ներգաղթյալներին: Կամենեց-Պոդոլսկը, որտեղ կառուցվեց մի շքեղ ամրոց, վաստակեց իր  համբավն ի շնորհիվ քաղաքում բնակվող հայերի: Բուկովինայում և ամբողջ Գալիցիայում հայկական տարրը որոշիչ դեր էր խաղում քաղաքական և հասարակական կյանքում, արդյունաբերության և մտավոր կյանքի զարգացման գործում: Վերջապես,  բուն Լեհաստանում, ինչպես նաև նրա մայրաքաղաք Վարշավայում  Արաքսի ափերից եկած մեծ ազգի զավակները սեփական  գործունեությամբ  ապահովեցին իրենց բախտաբեր կարիերան: Գրյունվալդի և Վարնայի ճակատամարտներում մասնակցեցին Ալեքսանդրովիչների, Աուգուստինովիչների, Ագոպսովիչների և Ապականովիչների հայազգի նախնիները: Հայ ծագում ունեն և այլ նշանավոր լեհական տոհմերի ներկայացուցիրներն, ինչպիսիք են Մալովսկիները, Պիրամովիչները, Պերնատովիչները, Յախովիչները, Մրոժանովսկիները, Գրիգորովիչները, Բարովիչները, Թեոդորովիչները և ուրիշները:

 Մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը դժվարություն չէր պատճառում պարզել որևվիցե լեհական ընտանիքի հայկական ծագումը: Հայերը գերադասում էին ամուսնանալ իր ազգի ներկայացուցիչների հետ, իսկ կրոնական պահանջմունքներն իրականացնելու համար նրանք ավանդաբար ուղևորվում էին Լվովի մայր տաճարը, որն իր  ճարտարապետական ոճով նմանվում էր  Անիի եկեղեցիներին: Լեհաստանում վերջին Հայ արքեպիսկոպոս Յուզեֆ Տեոդորովիչը` հանդիսանալով հայ համայնքի ղեկավար, իր կաթոլիկական և ուղղափառ պաշտոնակիցների հետ  ընդգրկված էր Ավստրիա-Հունգարական սենատում:

XX դարի սկզբին Լեհաստանում բնակվել է մոտ վեց հազար հայ, առավելասպես` Արևելյան Գալիցիայում /այսօր` Արևմտյան Ուկրաինա/, որն ուներ հետևյալ կենտրոններ.  Լվով, Ստանիսլավով /Իվանո-Ֆրանկովսկ/,  Բժեզան /Բերեզան/, Կուտի, Լիշեց /Լիսեց/,  Հորոդենկա, Տլումաչ /Տլումախ/ և Շնյատին /Սնյատին/: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ լեհահայերը  աջակցել են Լեհաստանի անկախությանն ուղղված համազգային շարժմանը: Հետագայում, հայ համայնքը սփռվել էր ամբողջ Լեհաստանով մեկ: Հայերի մեծամասնությունը հաստատվել էր Լեհաստանի հյուսիսային և արևմտյան քաղաքներում` Կրակովում, Գլիվիցեում, Օպոլեում, Վրոցլավում, Պոզնանում, Գդանսկում և Վարշավայում: 

Պայքարելով ազգային ձուլման դեմ, հայերը ձևավորել են Լեհաստանում մի շարք հայ մշակութային միություններ:  Կաթոլիկական եկեղեցին  բացել է Գդանսկում և Գլիվիցեում   հայկական թեմեր, իսկ այլ քաղաքներում տեղավորված մի շարք Հռոմի կաթոլիական եկեղեցիներն կատարում են հայ համայնքի համար ազգային ծիսակատարության համաձայն արարողություններ:

Ժամանակակից Լեհաստանում մինչ օրս կարելի է հայտնաբերել հայկական մշակույթի ցուցադրանմուշները, մանավանդ Զամոշչ և Ժեշուվ քաղաքների մերձակայքերում: Խաչքարեր են տեղադրված Վարշավա, Վրոցլավ, Գլիվիցե, Կրակով և Էլբլոնգ քաղաքներում` հավերժացնելով Հայ Ցեղասպանության զոհերի վշտալի հիշատակը:

ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆ ԱՅՍՕՐ

ԽՍՀՄ փլուզումից հետո հազարավոր հայեր են ուղևորվել  Լեհաստան` բարեկյաց կյանքը որոնելու նպատակով: Ներկայումս Լեհաստանում, փորձագետների տարբեր գնահատականներով, բնակվում է 40 - ից մինչև 80 հազար հայ, ընդ որում, հիշյալ քանակություննից  կոչեցյալ ,,հին արտագաղթին,, պատկանում է միայն ութ հազարը:

2006թ. ապրիլի 7-ին Լեհաստանում Հայ կաթոլիկական եկեեղեցու թեմի պատարագամատույց, կարդինալ Յուզեֆ Գլեմպը սահմանադրել է Լեհաստանի հայերի մշակույթի և ժարանգության հիմնադրամը` Լեհաստանի նախկին արևելյան մասում գտնվող Հայ եկեղեցուց տեղափոխված գրքերը, նկարները, կրոնական սպասքի մնացորդները պահպանելու նպատակով:

Հայ կաթոլիկական եկեղեցու թեմը, որի կենտրոնը պատմականորեն գտնվում էր Գալիցիայում, ներկայումս ունի երկու կենտրոն` Գդանսկում և Գլիվիցեում: Շվեդիա արտագաղթած լեհահայերի մի մասը հիմնադրել է այս երկրում ևս մեկ կենտրոն:

Վերջերս Վարշավայի և Կրակովի մի շարք դպրոցներում` կանոնավոր և ոչ կանոնավոր հիմունքների վրա,  բացվել են հայերեն լեզվի և մշակույթի դասընթացներ:

2002թ. Լեհաստանի մարդահամարի համաձայն, լեհ քաղաքացիներից միայն 1.082 նույնացնում են իրենց հայ ազգի հետ, ընդ որում, հայ և հայամետ աղբյուրները պնդում են, որ հայ ծագում ունեցող լեհերի թիվը երկրում հասնում է մոտ 92 հազարի:

Համայնքային համակարգ 

 2009թ. օգոստոսի 9-ին տեղի է ունեցել Լեհաստանի հայկական կազմակերպությունների համագումարը, որի արդյունքում  գրանցվել է ,,Լեհահայերի համագումար,, համայնքային կազմակերպություն: Նախագահ` Կարեն Հովսեփյան: 

Լեհաստանում առկա են  հինգ հայկական կիրարնօրյա դպրոցներ: Վարշավայում գործում է հայ լեհական կրթական կենտրոնը, Կրակովում` հայ մշակութային ընկերությանը կից հայկական դպրոցը, Լոձում` հայերի միությանը կից հայկական դպրոցը, Գդանսկում` հայ համայնքային միությանը կից դպրոցը և Վրոցլավում` լեհահայության մշակութային ընկերությանը կից  հայոց լեզվի դասընթացները: 

ՀԱՅ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՆՇԱՆԱՎՈՐ ԼԵՀԵՐԸ 

Յան Յուզեֆ Իգնացի Լուկաշևիչ Կաէթան Աբգարովիչ /1856-1909/` - գրող

Կարոլ Անտոնիվիչ /1807-1852/ - կաթոլիկական քահանա, բանաստեղծ

Թեոդոր Աքսենթովիչ /1853-1938/ -   նկարիչ

Աննա Դիմնա/1951-/  -  դերասանուհի

Զբիգնև Հերբերտ/1924-1998/`  բանաստեղծ և էսսեների հեղինակ

Թադեուշ Իսակովիչ-Զալեսկի /1956-/ կաթոլիկական քահանա, Լեհաստանում Հայ կաթոլիկական եկեղեցու թեմի առաջնորդ, պատմաբան, բարեգործ

Եժի Կավալերովիչ/1922-2007/ - ռեժիսոր 

Իգնասի Լուկաշևիչ /1822-1882/ - դեղագործ, Լեհաստանի նավթային արդյունաբերության հիմնադիր, նավթի լամպի գյուտարար և բարեգործ

Ռոբերտ Մակլովիչ /1963-/  - լրագրող

Կշիշթոֆ Պենդերեցկի /1933-/  - կոմպոզիտոր

Գժեգոժ Փիրամովիչ /1753-1801/ կաթոլիկական քահանա, մանկավարժ և փիլիսափա 

Յուլիուշ Սլովացկի /1809-1849/ - բանաստեղծ

Շիմոն Շիմոնովիչ /1558-1629/ - բանաստեղծ

Յուզեֆ Թեոդորովիչ /1864-1938/ - Լվովի Հայ կաթոլիկական եկեղեցու արքեպիսկոս` հայտնի իր վառ կրոնական և հասարակական գործունեությամբ: 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր